Հուսով ենք՝ Հայաստանը կմնա մեր դաշնակիցը. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի ներկայացուցիչների բացակայությունը, հույս է հայտնել, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորները։
«Մենք հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորները։ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, ռազմավարական գործընկերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության առումով։ Մենք կշարունակենք երկխոսությունը նրանց հետ»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի կարող մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Ավելացնել նոր մեկնաբանություն