Հաջորդ տարի Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հաջորդ տարի համատեղ զորավարժություններ կանցկացնեն կիբեռհարձակումները հետ մղելու նպատակով։
Այս մասին Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա ասել է, որ զորավարժությունները տեղի են ունենալու Թուրքիայում։
Նախարարի խոսքով՝ այսօրվա եռակողմ հանդիպումը կնպաստի տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն