Submitted by A.Muradyan on
hdghegfrueh

Գյուլերն անդրադարձել է Թուրքիայի հետ Ադրբեջանի ու Վրաստանի սերտ ռազմական կապերին

Ադրբեջանն ու Վրաստանն այն երկրներն են, որոնց հետ Թուրքիան առավել սերտ ռազմական կապեր ունի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 27-ին Բաքվում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ելույթ ունենալով Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի ու Ջուանշեր Բուրչուլաձեի հետ եռակողմ հանդիպման ժամանակ, հանդես է եկել մի շարք հայտարարություններով, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Վրաստանին Թուրքիայի հետ փորձի փոխանակման համար:

«Երեք երկրների համատեղ ռազմական դպրոցը ևս կամրապնդի մեր կապերը։ Մենք ցանկանում ենք, որ զորավարժությունները շարունակվեն նաև ապագայում»,- ասել է թուրք նախարարը:

Հիշեցնենք՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հաջորդ տարի համատեղ զորավարժություններ կանցկացնեն կիբեռհարձակումները հետ մղելու նպատակով։

Ավելացնել նոր մեկնաբանություն