Submitted by G.Avetisyan on
466213

Հայաստան-Ադրբեջան առաջնորդների մակարդակով հանդիպման համաձայնություն չկա․ Ալեն Սիմոնյան

Հայաստան-Ադրբեջան առաջնորդների մակարդակով հանդիպման համաձայնություն չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Առաջնորդների մակարդակով հանդիպման համաձայնություն չկա։ Հայաստանի Հանրապետությունը նման յուրաքանչյուր առաջարկ պատրաստ է քննարկել»,- ասել է Սիմոնյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է ԱՄՆ-ի միջնորդությամբ Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպում տեղի ունենա, ԱԺ նախագահը պատասխանել է. «Սա այն եզակի հարցերից է, որի հետ կապված ես ինֆորմացիա չունեմ: Ես չեմ հասկանում՝ ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի խուսափելը տարբեր ֆորմատներից:  Սկզբում իրենք ֆրանսիացիներին մեղադրեցին, հետո Բրյուսելին մեղադրեցին, ֆորմատից հրաժարվեցին, հետո Վաշինգտոնից հրաժարվեցին: Ես անկեղծ, չեմ հասկանում, թե այդ ժամանակ ձգելն ինչ է տալուԱդրբեջանին, ինչ է տալու տարածաշրջանին: Մեկ ձեռքով իրենք խոսում են խաղաղության մասին, մյուսով խուսափում են, կարելի է ասել, արդեն շատ մոտ իրականությանը խաղաղության պայմանագրից»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն