Submitted by H.Aslanyan on
Գարեգին

Ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է մնալ համախմբված հայրենիքի շուրջ․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և շնորհավորում Անկախության տոնի առիթով։

Այսօր տոնախմբում ենք հայոց անկախ պետականության վերահաստատման  35-րդ տարեդարձը։ Այս  տարիների ընթացքում մեր հայրենիքն անցել է բազում փորձությունների միջով, սակայն մեր ժողովուրդը երբեք չի ընկճվել, չի հուսահատվել, մեծ զոհողությունների գնով անգամ շարունակել է հայրենաշինության սրբազան առաքելությունը և իր ներուժը ծառայեցրել ազգային զարթոնքին։

Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը։ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին սպառնալիքներին։ Անկախության տոնական օրվա խորհրդով զորացած՝ անմնացորդ նվիրումով շենացնենք ու պայծառացնենք մեր երկիրը և ամենայն նախանձախնդրությամբ ու պատասխանատվությամբ պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը այս սրբազան հողի վրա։ Ամուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը, հավատարիմ մնանք ազգային-հոգևոր մեր արժեքներին և միասնաբար կերտենք արդար, օրինահարգ, համերաշխ հասարակություն՝ հանուն մեր ապահով ու լուսավոր ապագայի։

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը, Իր Սուրբ Հոգու իմաստությամբ առաջնորդի մեր ժողովրդին և պարգևի բարօր ու առաջընթաց կյանք. ամեն։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արամ Ա
Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա
Գարեգին
Ներկայիս բարդ պայմաններում անհրաժեշտ է մնալ համախմբված հայրենիքի շուրջ․ Գարեգին Բ
Անկախություն
Այսօր Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձն է
ԵՄ
ԵՄ-ն Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար ևս 3,3 միլիարդ եվրո կհատկացնի
Ռուբեն
Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին․ Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին
Զինուժ
Ուկրաինայի զինուժը 2 օրում երկրորդ անգամ գրոհել է Դոնի Ռոստովի ռազմական օդանավակայանը
ՀՅԴ
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Արցախ այցելած Գրոնոյին
Ինքնաթիռ
Փաշինյանը մեկնել է Գերմանիա՝ Հեսսեյան Խաղաղության մրցանակը ստանալու
Դեպ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչների վաճառքին
Իրան
Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող տանկերին
Սպուտնիկ
Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածում. Sputnik Արմենիա
Կործանիչ
Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում
Ալիև
Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
Թրամփ
ԱՄՆ-ն հասել է շրջադարձային կետի Իրանի դեմ պատերազմում. Թրամփ
Շիրղոլամի
Ադրբեջանը պետք է Նախիջևանով ապահովի Հայաստան–Իրան երկաթուղային կապը. Խալիլ Շիրղոլամի
Պկկ
Թուրքիան և Իրանը քննարկել են PKK-ի զինաթափման և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը
Նիկոլ
Դպրոցներում չպետք է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող բաներ հնչեն. դա սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան
Նիկոլ
«Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան
Տիգրան
Իշխանությունն ասում է՝ հանուն ադրբեջանական քմահաճության՝ պատրաստ ենք զիջել, կորցնել և ուրանալ. Աբրահամյան
Զաքարյան
Թուրքիան Արցախի գրավումն ուղղակիորեն համարում է ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն․ Արտակ Զաքարյան
Հաջիև
Ռևանշիստներն ու սփյուռքը դեռ փորձում են խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը․ Հաջիև
ՊՆ
Հույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ
Գերի
ԱՄՆ-ում քննարկում կլինի Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ
Ուկրաինա
Ուկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում
Գուտերեշ
Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով
Վարդան
Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել. Վարդան Ոսկանյան
Հութի
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի 2 կործանիչ խոցելու մասին
Իրան
Ներկայացուցիչների պալատը 3-րդ անգամ է կողմ քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունների հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակելուն
Գազա
Գազայում բնակելի շենք է փլուզվել, կա 12 զոհ, 14 վիրավոր, մոտ 100-ը փլատակներում են
Դրոշ
ԱՄՆ-ն ծրագրում է 2,8 միլիարդ դոլարի զենք վաճառել Իսրայելին