Թուրքիայի ԱԽ-ն քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թուրքիայի անվտանգության խորհուրդը տարեվերջի նիստում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է «TRT Haber»-ը։
Թուրքիան հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կհանգեցնեն մշտական խաղաղության պայմանագրի կնքման:
«Մենք կաջակցենք բոլոր անկեղծ ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը, որը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ հաշտեցմանը և բարեկեցությանը»,- ասված է Անվտանգության խորհրդի նիստում արված հայտարարության մեջ:
Ավելացնել նոր մեկնաբանություն