Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից․ Պեսկով

Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է զարգացնել նրա հետ բարեկամական հարաբերություններ: Սյս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի ստորագրած ծրագիրը պաշտպանության ոլորտում 2023-2024 թթ. համագործակցության վերաբերյալ։

«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն ​​պետությունների հետ, որոնց հետ դա նպատակահարմար է համարում։ Մենք մեր հարաբերություններն ունենք Հայաստանի հետ։ Եվ, իհարկե, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է։ Մենք կշարունակենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները»,- նշել է Պեսկովը։

Ավելացնել նոր մեկնաբանություն