fyifiku

Հայկական Շուշի քաղաքում տեղի է ունենում «Թյուրքական ընդհանուր սեղան» խորագրով միջոցառում

Թշնամին պատմականորեն հայկական Շուշի քաղաքում թյուրքական աշխարհի ընդհանուր խոհանոցի շնորհանդես է անցկացնում։ Շնորհանդեսում ներկայացված են թյուրքալեզու երկրների ազգային խոհանոցի նմուշներ, հայտնում է APA գործակալությունը։

Մեկնաբանելով միջոցառումը՝ Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալության նախագահի տեղակալ Ազադա Հուսեյնովան նշել է, որ «միջոցառման անցկացումը հատկապես Շուշիում նշանակալի իրադարձություն է»:

«Շուշին հպարտության տեղ է բոլորիս համար։ Մենք շատ ընդհանուր արժեքներ ունենք թյուրքական պետությունների հետ գաստրոնոմիայի բնագավառում»,- ասել է նա։

Ադրբեջանը շարունակում է համագործակցությունը թյուրքալեզու պետությունների հետ տարբեր բնագավառներում։

Հայկական Շուշին ժամանակավորապես օկուպացված է Ադրբեջանի կողմից։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն