Ջեյհուն Բայրամովը Բլինքենի օգնականի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ջեյհուն Բայրամովը Բլինքենի օգնականի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ։

Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։

Նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը` որպես Հայաստանի հետ «խաղաղության գործընթացի հիմնական քայլերի նախաձեռնող», շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն