Submitted by detq-editor on
ֆտըռֆևօ

Իրանի ՌԾՈՒ պատվիրակությունն այցելել է ադրբեջանական զորամաս

Ադրբեջանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) հրամանատար, փոխծովակալ Շահրամի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտ և Ադրբեջանի ՌԾՈՒ N զորամաս: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական APA լրատվական գործակալությունից։

Ինչպես հաղորդվում է, տեղի է ունեցել ռազմական ինստիտուտի գործունեությանը նվիրված ճեպազրույց, հյուրերին ներկայացվել է վերջինիս ստեղծման պատմությունը:

Տարբեր ամբիոնների գործունեությանը և կուրսանտների ուսումնական գործընթացին ծանոթանալուց հետո Իրանի ներկայացուցիչներին մանրամասն տեղեկություն է տրամադրվել ՌԾՈՒ N զորամասում անձնակազմի հետ անցկացվող մարտական պատրաստության միջոցառումների վերաբերյալ, տրվել են նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Ավելացնել նոր մեկնաբանություն