Իրանի ՌԾՈՒ պատվիրակությունն այցելել է ադրբեջանական զորամաս
Ադրբեջանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) հրամանատար, փոխծովակալ Շահրամի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտ և Ադրբեջանի ՌԾՈՒ N զորամաս: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական APA լրատվական գործակալությունից։
Ինչպես հաղորդվում է, տեղի է ունեցել ռազմական ինստիտուտի գործունեությանը նվիրված ճեպազրույց, հյուրերին ներկայացվել է վերջինիս ստեղծման պատմությունը:
Տարբեր ամբիոնների գործունեությանը և կուրսանտների ուսումնական գործընթացին ծանոթանալուց հետո Իրանի ներկայացուցիչներին մանրամասն տեղեկություն է տրամադրվել ՌԾՈՒ N զորամասում անձնակազմի հետ անցկացվող մարտական պատրաստության միջոցառումների վերաբերյալ, տրվել են նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Add new comment