Երկրի քաղաքացիները կստանան հրազեն կրելու իրավունք, եթե բավարարեն մի շարք պահանջների․ Վիլեն Գաբրիելյան
Հայաստանում անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով լուծել զենքի կիրառմամբ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքի հարցը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին` ԱԺ նիստին «Զենքի շրջանառության գործընթացը կարգավորելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, իսկ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ասել է օրենսդրական նախաձեռնության հեղինակ, պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ ներկայացված փաթեթը, բացի իր հիմնական պաշտպանիչ գործառույթից, նպատակ ունի զարգացնելու հրաձգություն սպորտաձևը․ «Դա ուղղված է այս ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսևորումների վերացմանը, ապօրինի զենքի քանակի նվազեցմանը և ապօրինի շրջանառությունից դրանց աստիճանական դուրսբերմանը»։
Գաբրիելյանը նշել է, որ երկրի քաղաքացիները, մասնավորապես կստանան հրազեն կրելու իրավունք, եթե բավարարեն մի շարք պահանջների․ դրանք ներառում են հոգեկան կայունություն, համապատասխան լիցենզիա ունենալը և այլն։
Ավելացնել նոր մեկնաբանություն