Submitted by G.Avetisyan on
9465

Զինծառայությունից խուսափողների մասին օրինագիծը հանվել է Ազգային ժողովի նիստերի օրակարգից

Պարտադիր զինծառայությունից խուսափողներին եւ 27 տարեկանի հասած անձանց վերաբերող նախագիծը դեկտեմբերի 11-ին հանվել է Ազգային ժողովի նիստերի օրակարգից։

Օրենսդրական նախաձեռնությունը պատկանում էր կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Լրացումների համաձայն՝ 27 տարեկանից բարձր անձինք կարող էին խուսափել քրեական պատասխանատվությունից բանակում ծառայության անցնելու կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե որոշակի գումար փոխանցելու դեպքում։

Մասնավորապես, նախագիծը 27-ից բարձր տարիքի քաղաքացիներին թույլ էր տալիս զինվորական ծառայություն անցնել (ժամկետը՝ երկու տարի); ծառայել 12 ամիս եւ վճարել 2,5 մլն դրամ; ծառայել 6 ամիս եւ վճարել 5 մլն դրամ; ծառայել 1 ամիս եւ վճարել 10 մլն դրամ; վճարել 15 մլն դրամ եւ լրիվ ազատվել զինծառայությունից։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն