ԱՊՀ առաքելությունը հետևելու է Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին
«ԱՊՀ-ն նախատեսում է իր դիտորդներին ուղարկել Ադրբեջանում և Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, ինչպես նաև Բելառուսում կայանալիք խորհրդարանական ընտրություններին»,- հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալության մոսկովյան թղթակիցը:
Նրա խոսքով՝ մինչ այժմ դիտորդական առաքելություն ուղարկելու գրավոր տարբերակով հրավեր ստացվել է միայն Բաքվի կողմից։
Նշենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։ Ռուսաստանում նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 17-ին։
Ավելացնել նոր մեկնաբանություն