Submitted by A.Gevorgyan on
jsusj

ԱՊՀ առաքելությունը հետևելու է Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին

«ԱՊՀ-ն նախատեսում է իր դիտորդներին ուղարկել Ադրբեջանում և Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, ինչպես նաև Բելառուսում կայանալիք խորհրդարանական ընտրություններին»,- հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալության մոսկովյան թղթակիցը: 

Նրա խոսքով՝ մինչ այժմ դիտորդական առաքելություն ուղարկելու գրավոր տարբերակով հրավեր ստացվել է միայն Բաքվի կողմից։

Նշենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։ Ռուսաստանում նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 17-ին։ 

Add new comment