Submitted by A.Gevorgyan on
hdujd

Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը

Ղազախ-Իջևան սահմանին մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։

Հայ զինծառայողները գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում և դրան հաջորդած ժամանակներում:

Լուսանկարը՝ հայ-ադրբեջանական սահմանին փոխանակման գործընթացից։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն