Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը
Ղազախ-Իջևան սահմանին մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։
Հայ զինծառայողները գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում և դրան հաջորդած ժամանակներում:
Լուսանկարը՝ հայ-ադրբեջանական սահմանին փոխանակման գործընթացից։
Add new comment