Submitted by A.Gevorgyan on
jdujs

Կարևոր է շարունակել երկխոսությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ադրբեջանի վարչապետ

Մոսկվայում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կառուցողական երկխոսության կարևորությանը։

«Կցանկանայի ևս մեկ անգամ հայտնել Ադրբեջանի հաստատակամությունը՝ շարունակելու ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար։ Հաշվի առնելով վերջին դրական ազդակները՝ մենք չափազանց կարևոր ենք համարում այս ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակությունը»,- ասել է նա։

Նրա խոսքով` պատմական հնարավորության օգտագործումը թույլ կտա հասնել երկար սպասված «խաղաղությանը» տարածաշրջանում:

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է​​​​​​«խաղաղության» օրակարգի կեղծ դրույթը` զուգահեռ տարբեր հարթակներից նշելով, որ Ադրբեջանը քայլ առ քայլ իրականացնում է իր առջև դրված նպատակները: Ակնհայտ է, որ խաղաղության անվան ներքո Ադրբեջանը տարածաշարջանում միայն անկայունություն է ստեղծելու: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն