Submitted by H.Andreasyan on

Մոսկվայի և Բաքվի միջև Ղարաբաղի և Սյունիքի հարցում սակարկություն եղե՞լ է. Թոմաս դե Վաալ. «NEWS.am»

Հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված իրավիճակը նույնն է, ինչ մեկ տարի առաջ։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարնեգի հիմնադրամի առաջատար հետազոտող, ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը։

«Հայերի կողմից Ղարաբաղի (Արցախ-խմբ․) կորուստը և այնտեղից հայերի արտագաղթը (բռնի տեղահանում-խմբ․) հսկայական իրադարձություն է, բայց ես հայ-ադրբեջանական պայմանագրի հարցում նոր բան չեմ տեսնում։

Միակ բանը Բաքվում գերեվարված հայերի ազատ արձակման վերաբերյալ անցած շաբաթվա համատեղ հայտարարությունն է և COP-29-ում Ադրբեջանի նախագահության՝ հայկական կողմի հաստատումը։ Սա մի փոքր կայունացնում է իրավիճակը։ Ադրբեջանը սիրում է հեղինակություն և հարգանք, ուստի դա մի փոքր նվազեցնում է Բաքվի կողմից խնդրի ուժային լուծման հնարավորությունը»,- ընդգծել է նա։

Միաժամանակ, նրա գնահատմամբ, չափազանց շատ խնդիրներ են մնում, իսկ արեւմտյան ձևաչափը գործնականում անգործության է մատնված։

«Մոտ ապագայում Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի ստորագրման հնարավորություն չեմ տեսնում։ Միաժամանակ, հայ-ադրբեջանական նոր պատերազմի վտանգը միշտ առկա է՝ չնայած միջազգային ճնշումներին։ Այս որոշումն իրականում կախված է մեկ անձից՝ Ալիևից»,- հավելել է փորձագետը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն