Submitted by H.Minasyan on
Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան զարմացնել աշխարհին իրենց դրական օրակարգով. Հիքմեթ Հաջիև

Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան զարմացնել աշխարհին իրենց դրական օրակարգով. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը «BBC World»-ին տված հարցազրույցում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են զարմացնել աշխարհին իրենց դրական օրակարգով:

«Ռազմական հակամարտությունն ավարտվել է: Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և վերջ դրեց իր տարածքների 30-ամյա ռազմական օկուպացիային: Ադրբեջանն առաջարկել է խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքներն ու տեքստը։ Ներկայումս դիվանագիտական ​​բանակցություններ են ընթանում կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- հայտնել է Ալիևի օգնականը։

Նա հիշեցրել է, որ վերջերս՝ դեկտեմբերի 7-ին, երկու երկրները նախագահի աշխատակազմի և վարչապետի գրասենյակի միջոցով համատեղ հայտարարություն են արել խաղաղության օրակարգն առաջ մղելու մտադրության, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների մասին։

Հաջիևը նշել է, որ վերջին երեք տարիներին հայ-ադրբեջանական հարաբերությունները եղել են վատթարագույնը երկու երկրների անկախության պատմության մեջ, իսկ հիմա այս ժամանակաշրջանը կարելի է համարել ամենահանդարտը և խաղաղը:

«Հարաբերական խաղաղությունն ապահովված է, հիմա ժամանակն է այն վերածել երկարաժամկետ խաղաղության, Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության օրակարգին»,- հավելել է Բաքվի բռնապետի օգնականը:

Ավելացնել նոր մեկնաբանություն