Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահը մտքեր են փոխանակել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Մտքեր են փոխանակվել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը:
Ավելացնել նոր մեկնաբանություն