Մոսկվան շարունակում է աշխատանքը Երևանի և Բաքվի միջև պայմանագրի կնքման ուղղությամբ. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ

Ռուսաստանը նպատակաուղղված աշխատում է Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

«Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ուղիներով նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև հայ-ադրբեջանական ամենասուր հակասությունների լուծման ուղղությամբ», - ասել է Գերասիմովը օտարերկրյա ռազմական կցորդների հետ ՌԴ ՊՆ 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում։

Վալերի Գերասիմովը նաև նշել է, որ Անդրկովկասում իրավիճակը մնում է լարված, սակայն կայունացման միտում ունի։

«Անդրկովկասում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն կայունացման միտում ունի։ Այս տարվա սեպտեմբերին ռուսաստանցի խաղաղապահների միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ 24 ժամվա ընթացքում հասնել հրադադարի», - ասել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

Սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն-խմբ․) վրա ադրբեջանական հարձակման ընթացքում ավելի քան 10 հազար քաղաքացիական անձինք, Գերասիմովի խոսքով, տեղավորվել են խաղաղապահների մոտ, այնուհետև ԼՂ բնակիչներն ապահով կերպով տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։

«Ռազմական գործողությունների ընթացքում ռուսաստանյան խաղաղապահ զորախումբն ապահովել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչների տեղավորումն իրենց (խմբ․՝ ՌԴ խաղաղապահների) տեղակայման վայրերում, իսկ հետագայում՝ Ղարաբաղի (Արցախի-խմբ․) գրեթե ողջ բնակչության անվտանգ ելքը Հայաստանի տարածք։ Խաղաղապահների օդային տրանսպորտով գրեթե 300 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ։ Միևնույն ժամանակ, մեր զինվորականները շարունակում են առաջադրանքներ կատարել՝ որպես խաղաղ կյանք կառուցելու հնարավորության և տարածաշրջան բնակիչների վերադարձի երաշխավոր», - ասել է Գերասիմովը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ռազմական փորձագետը կարևոր է համարում բանակի կերպափոխման հայեցակարգի գործնական կիրառությունը․ «Արմենպրես»
0000000
Հայաստանը ոչինչ չշահեց «COP29»-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին