Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մակրոնն X-ում հայտնել է, որ Թրամփի հետ որոշել են համատեղ գործել, որպեսզի թուլացնեն լարվածությունն էներգետիկ շուկաներում՝ պաշտպանելով Մերձավոր Արևելքում գտնվող կարևոր ենթակառուցվածքները և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը։
«Մենք նաև կմիավորենք մեր ջանքերը՝ հասնելու էներգետիկ ենթակառուցվածքների և ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածների մորատորիումի։ Քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի, և մենք պետք է հնարավորինս շուտ լուրջ բանակցություններ նախաձեռնենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանների շուրջ», – հավելել է Մակրոնը գրառման մեջ։
Reuters-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը լրագրողներին հայտնել է, որ Թրամփի հետ քննարկումը «շատ լավն» ու «շատ կառուցողական» է եղել։
«Մենք երկար քննարկում ունեցանք Ուկրաինայի և Ռուսաստանի, ինչպես նաև մեր ուկրաինացի բարեկամներին ավելի արագ և ավելի վճռականորեն օգնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ հատկապես կալանիչ հրթիռների (խմբ.՝ տրամադրման) առումով, քանի որ պաշտպանական տեսանկյունից սա առանցքային հարց է», – ասել է Մակրոնը։
Ավելացնել նոր մեկնաբանություն