Ռուսաստանը և Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր են քննարկում․ Կոպիրկին
Ռուսաստանն ու Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր են քննարկում։ Այս մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում գրեթե բոլոր պայմանագրերը ավարտվել են ժամանակին և բարձր որակով: Այժմ քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր։ Կան որոշ պայմանագրեր, որոնք ունեն կետեր՝ ռուսական ձեռնարկությունների պարտավորություններին առնչվող»,- նշել է դեսպան Կոպիրկինը։
Ըստ Կոպիրկինի՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա․ «Մենք կենտրոնանում ենք առաջին հերթին Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունների վրա։ Դրանց համաձայն՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ներկայում օրակարգում չկա: Ինչպես գիտեք, հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունում»։
Ավելացնել նոր մեկնաբանություն