Submitted by H.Minasyan on
«Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը ապագայում կշարունակի ամուր հիմք հանդիսանալ մեր հարաբերությունների համար. Էրդողան

«Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը ապագայում կշարունակի ամուր հիմք հանդիսանալ մեր հարաբերությունների համար. Էրդողան

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրության և համերաշխության եզակի կապերը, որոնք հիմնված են «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսի վրա, ինչպես եղել է մինչ այժմ, ապագայում կշարունակեն ամուր հիմք ստեղծել մեր հարաբերությունների համար»,- այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում։

«Մեզ համար հպարտություն են Ադրբեջանի ձեռքբերումները, որը Ձեր գլխավորությամբ վստահ քայլերով առաջ է շարժվում։ Միջազգային մասշտաբով Ադրբեջանի հեղինակությունն աստիճանաբար աճում է»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։

Ավելացնել նոր մեկնաբանություն