Հստակ է, որ Ադրբեջանը ապագայում իր համար պատերազմի առիթ է ստեղծում և ստեղծելու է. քաղաքագետ
Ըստ նախապես տարածված տեղեկատվության, այսօր Ադրբեջանի Մեջլիսը «արեւմտյան ադրբեջանի» ստեղծման մասին հայտարարություն է ընդունելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Զարմանալին այն է, որ հայաստանյան իշխանությունները շատ ծանր ընդունեցին Արցախի նախագահի խորհրդականի հայտարարությունը, բայց կարծես թե հայտարարություններ չկան Ադրբեջանի բացահայտ սադրիչ քայլերի մասին, որով Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հավակնություններ է փորձում հաստատել։
Հայաստանի իշխանությունների վարած աննորմալ արտաքին քաղաքականությունը արդեն ՀՀ սուվերեն տարածքն է վերածելու վիճելի տարածքի, եթե Ադրբեջանի հետ տուն-տենիկը այսպես շարունակվի։
Հստակ է, որ Ադրբեջանը ապագայում իր համար պատերազմի առիթ է ստեղծում և ստեղծելու է։
Որևէ խաղաղության պայմանագիր չի կարող երաշխավորել խաղաղություն»,- գրել է քաղաքագետը։
Ավելացնել նոր մեկնաբանություն