jdkd

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը 

 Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերը, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային համագործակցության հարցերին։

Ավելացնել նոր մեկնաբանություն