Submitted by H.Minasyan on
Մենք հույս ունենք, որ Վաշինգտոնը որքան հնարավոր է շուտ F-16 կործանիչներ կվաճառի Անկարային. Հաքան Ֆիդան

Մենք հույս ունենք, որ Վաշինգտոնը որքան հնարավոր է շուտ «F-16» կործանիչներ կվաճառի Անկարային. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Այս մասին, ըստ «Դետքի», հաղորդում է «TRT Haber» հեռուստաալիքը:

Արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է դեկտեմբերի 26-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջազգային հարցերով հանձնաժողովի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի հաստատման մասին։

Ֆիդանը հույս է հայտնել Վաշինգտոնի կողմից Անկարային «F-16» կործանիչների շուտափույթ վաճառքի կապակցությամբ։

Ավելացնել նոր մեկնաբանություն