Submitted by A.Gevorgyan on
Hugh

Ադրբեջանի վարած տեղեկատվական քարոզչությունը

Հետևելով Ադրբեջանի տեղեկատվական դաշտին՝ կարող ենք նկատել Ադրբեջանի իշխանությունների վարած տեղեկատվական քարոզչությունը խաղաղության օրակարգի վերաբերյալ և դրա զուգահեռ իրականությունում։
Ադրբեջանը նշում է, որ խաղաղության օրակարգի ակտիվ ջատագովն է, բայց զուգահեռ սպառնալիքներ պարունակող ելույթներ է ունենում պետական մակարդակով։


Վերջին ամիսներին Ադրբեջանն ակտիվորեն քննարկել է տրանսպորտային հաղորդակցությունների թեման՝ պարբերաբար խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», խաղաղության կեղծ օրակարգի մասին, ստեղծել է հակաֆրանսիական տրամադրություններ, զբաղվել լրագրողների ձերբակալմամբ և հայտարարել 2024-ին արտահերթ ընտրությունների մասին:


Արտահերթ ընտրությունները նպատակ են հետապնդում դրանք անցկացնելու նաև օկուպացված Արցախում, որպեսզի նշեն, որ «ադրբեջանական իշխանությունը» օրինական է նաև Արցախում։
Ադրբեջանը Հայաստանը համարում է իր արևմտյան շրջանը և խեղաթյուրելով իրականությունը՝ իր ռեպորտաժներում անդրադառնում է ՀՀ սուվերեն տարածքին, որտեղ հանդես է գալիս ոչ գիտական բացատրություններով և նշում, որ շուտով վերադառնալու են իրենց պատմական հայրենիք։
Ադրբեջանը և Թուրքիան չեն հրաժարվի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրենց ծրագրից. դա առաջին հերթին Թուրքիայի համար է կարևոր. դա Թուրքիայի համար հնարավորություն է իր նպատակներն իրագործելու համար ոչ միայն տարածաշրջանում, այլև տարածաշրջանից դուրս։ Էրդողանը հատկապես փորձում է այնպիսի դերակատարում ստանձնել, որը կարող է ազդել տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային գործընթացների վրա։


Ադրբեջանի առաջ քաշած խաղաղության օրակարգն իրականության հետ չի առնչվում, բայց Ադրբեջանը համառորեն պնդում է պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը, Թուրքիան իր հերթին կսպասի մինչև այն պահը, երբ  կստորագրվի պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի կողմից։
Ծայրահեղ սահմանափակ միջավայրը, որում աշխատում են «անկախ» լրատվամիջոցներն Ադրբեջանում, էլ ավելի վտանգավոր է դարձել վերջերս։ Մեդիայի մասին օրենքում արված փոփոխություններն իշխանությանը թույլ են տալիս հետապնդել սոցցանցերի օգտատերերին՝ համացանցում կարծիք արտահայտելու համար, ինչն էլ հնարավորություն է տալիս վերահսկելու տարածվող տեղեկության գրեթե 90 տոկոսը։ Հետամուտ լինելով «Abzas media» լրատվական կայքի գործունեությանը՝ Ադրբեջանի իշխանությունը ձերբակալել է կայքի գրեթե բոլոր անդամներին, պատճառը կոռուպցիայի մասին հոդվածներն էին։

Ադրբեջանը շարունակում է իր բռնապետական քաղաքականությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն