Submitted by Անի Երյան on
Հաջիև

Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման գործընթացին։

Թուրքական Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում Հաջիևը նշել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը «լուրջ մտահոգություն էր առաջացրել» Ադրբեջանում։

«Քանի որ եղբայրական Թուրքիայի շահերը Ադրբեջանի համար միշտ էլ առաջնային են եղել, այդ հարցը մեզ համար անփոփոխ «կարմիր գիծ» է», — հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Բաքուն սկսել է դիվանագիտական ակտիվ աշխատանք։

«Հենց այդ հարցն առաջացավ, պարոն նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանն սկսեց դիվանագիտական ակտիվ աշխատանք։ Մենք իսրայելական կողմին ենք հասցրել մեր դիրքորոշումը», — ասել է Հաջիևը։

Նա պնդել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման նման որոշումը, Ադրբեջանի գնահատմամբ, «անարդար կլիներ»։

«Նման որոշման ընդունումը նախևառաջ անարդար կլիներ, չէր արտացոլի պատմական իրականությունը, և մենք այն անընդունելի ենք համարում», — հայտարարել է Հաջիևը։

Ադրբեջանի նախագահի օգնականը նաև նշել է, որ Բաքուն դրական է գնահատել Իսրայելի արձագանքը։

«Դրական էր այն փաստը, որ իսրայելական կողմը լուրջ է ընդունել Ադրբեջանի մեսիջները», — ասել է Հաջիևը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հաջիև
Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին. Հաջիև
Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին
Պահեստազորի 25-օրյա հավաքները կարող են օգտագործվել որպես ճնշման գործիք
Պահեստազորի 25-օրյա հավաքները կարող են օգտագործվել որպես ճնշման գործիք. Վրթանեսյան