Էրդողանի գլխավորությամբ գումարվել է պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստը։
Թուրքիայի նախագահականում կայացած հանդիպումը մամուլի համար փակ է անցկացվել։
Կայացած հանդիպմանն ընդհանուր գնահատական կտրվի պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի նախորդ տարվա ձեռքբերումներին։ Դրանից բացի` կքննարկվեն այս տարվա ճանապարհային քարտեզն ու «Bayraktar TB3», «Kızıl Elma», «KAAN», «ANKA-3» և «Hürjet» նախագծերի առաջընթացը։
Նիստում որոշումներ կընդունվեն նաև թուրքական զինված ուժերի և անվտանգության ստորաբաժանումների կողմից օգտագործվող ներքին ու ազգային համակարգերում նոր համակարգեր ներդնելու վերաբերյալ։
Էրդողանի գլխավորությամբ հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն (այն դեռ ընթացքի մեջ է)։
Ավելացնել նոր մեկնաբանություն