Submitted by A.Muradyan on
ndndbf

Էրդողանի գլխավորությամբ գումարվել է պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստը։

Թուրքիայի նախագահականում կայացած հանդիպումը մամուլի համար փակ է անցկացվել։ 

Կայացած հանդիպմանն ընդհանուր գնահատական ​​կտրվի պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի նախորդ տարվա ձեռքբերումներին։ Դրանից բացի` կքննարկվեն այս տարվա ճանապարհային քարտեզն ու «Bayraktar TB3», «Kızıl Elma», «KAAN», «ANKA-3» և «Hürjet» նախագծերի առաջընթացը։

Նիստում որոշումներ կընդունվեն նաև թուրքական զինված ուժերի և անվտանգության ստորաբաժանումների կողմից օգտագործվող ներքին ու ազգային համակարգերում նոր համակարգեր ներդնելու վերաբերյալ։

Էրդողանի գլխավորությամբ հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն (այն դեռ ընթացքի մեջ է)։

Add new comment