Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ ՊԲ-ն 223 զոհ է տվել․ ՔԿ նախագահ
2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը՝ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 5 անչափահաս։ Վիրավորվել է 244 մարդ․ նրանցից մոտ 80-ը՝ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 10 անչափահաս։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նրա խոսքով՝ 20 անձ անհետ կորած է այս պահին համարվում, որոնցից 5-ը՝ քաղաքացիական անձինք։ Դիակի խոշտանգման մոտ 20 դեպք է արձանագրվել։
Արցախի Հանրապետությունից Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին և արդեն հենց Հայաստանում մահվան շուրջ 70 դեպք է գրանցվել։ Ըստ ՔԿ նախագահի՝ գլխավոր պատճառն Ադրբեջանի գործողությունների հետևանքով նրանց մոտ ձևավորված հոգեբանական վիճակն է եղել։
Ավելացնել նոր մեկնաբանություն