Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է ադրբեջանցի վետերաններին
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նախարար Գյուլերը Թուրքիայի պաշտպանության նախարարությունում հանդիպել է ադրբեջանցի վետերանների հետ:
Նշվում է նաև, որ ընդունելությանը ներկա են եղել Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մեթին Գյուրաքը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենթ Թաթլիօղլուն, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սելչուկ Բայրաքթարօղլուն և ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուն:
#Դետքի_հետագծով
Թուրք-ադրբեջանական համագործակցությունը մշտապես ընդլայնվում է և ուղղվում տարածաշրջան՝ տարածաշրջանը դարձնելով անկայուն։
Ավելացնել նոր մեկնաբանություն