hajdjdf

Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Իրաքի նախագահի հետ և քննարկել երկկողմ հարաբերությունները

Իրաքում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նասիր Մամեդովը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլլաթիֆ Ջամալ Ռաշիդի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական APA լրատվական գործակալությունից։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները։

«Հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են, որ մտադիր են ընդլայնել Ադրբեջանի և Իրաքի միջև համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում»,- հայտնել է ադրբեջանցի դիվանագետն իր  «X» միկրոբլոգում։

Ավելացնել նոր մեկնաբանություն