jfufj

Ադրբեջանը և Սաուդյան Արաբիան քննարկել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը

Սաուդյան Արաբիայի ազգային պաշտպանության համալսարանի և հրամանատարաշտաբային ակադեմիայի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները, որոնք այցով գտնվում են Ադրբեջանում, այցելել են Ազգային պաշտպանության համալսարանի ռազմական կառավարման ինստիտուտ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Հանդիպմանը քննարկվել է երկու երկրի միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը, հանգամանալից մտքեր են փոխանակվել այս ուղղությամբ հեռանկարների շուրջ։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանն արաբական երկրների հետ հարաբերությունների մեջ կարևորում է Սաուդյան Արաբիայի  հետ համագործակցությունը: Ադրբեջանի և Սաուդյան  Արաբիայի փոխգործակցության ակտիվացումը կարելի է դիտարկել երկկողմ շահերի տեսանկյունից՝ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական  համատեքստում:

Ավելացնել նոր մեկնաբանություն