Թուրքիան տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի դեմ
Իսրայելական «Jerusalem Post» թերթում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան պատրաստվում է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել:
Նշվում է, որ պատժամիջթոցները վերաբերելու են Իսրայել-Թուրքիա տնտեսական համագործակցությանը:
Դրանց կիրարկման դեպքում Իսրայելը դուրս կմնա այն պետությունների շարքից, որոնք ապրանքներ են ներմուծում Թուրքիայից:
Թուրքիան դադարելու է պետական մակարդակով աջակցել Իսրայելի հետ առևտուր իրականացնող, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցող թուրքական ընկերություններին:
Իսրայելական մեդիայում նման քայլը մեկնաբանվել է հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Թուրքիայի որդեգրած հակասեմական (հակահրեական) քաղաքականության շրջանակում։
Ավելացնել նոր մեկնաբանություն