Submitted by H.Minasyan on
Թուրքիան տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի դեմ

Թուրքիան տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի դեմ

Իսրայելական «Jerusalem Post» թերթում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան պատրաստվում է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել:

Նշվում է, որ պատժամիջթոցները վերաբերելու են Իսրայել-Թուրքիա տնտեսական համագործակցությանը:

Դրանց կիրարկման դեպքում Իսրայելը դուրս կմնա այն պետությունների շարքից, որոնք ապրանքներ են ներմուծում Թուրքիայից:

Թուրքիան դադարելու է պետական մակարդակով աջակցել Իսրայելի հետ առևտուր իրականացնող, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցող թուրքական ընկերություններին:

Իսրայելական մեդիայում նման քայլը մեկնաբանվել է հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Թուրքիայի որդեգրած հակասեմական (հակահրեական) քաղաքականության շրջանակում։

Add new comment