Ովքե՞ր են ադրբեջանցիները, այդպիսի ազգ չկա. ռուս պատմաբան
Ռուս պատմաբան Միխայիլ Սմոլինը ռուսական НТВ հեռուստաալիքում եթերի ժամանակ նշել է, որ մինչև 1917 թվականի հեղափոխությունը չեն եղել ո՛չ ուզբեկներ ու ղազախներ, ո՛չ էլ ադրբեջանցիներ:
«Ովքե՞ր են ադրբեջանցիները։ Այդպիսի ազգություն չկա, ադրբեջանցիներ, մինչև հեղափոխությունը նման ազգ չի եղել»,- հայտարարել է պատմաբանը՝ հավելելով, որ նույն կերպ չեն եղել նաև այդպիսի պետություններ:
Ըստ ռուս պատմաբանի՝ ազգերի կազմավորման որոշումները կամավոր էին ընդունվում։ «Ուզբեկները, օրինակ, մինչ հեղափոխությունը երբեք չեն եղել, նման էթնիկական անուն չկար։ Միջինասիական մի քանի ժողովուրդներից վերցրել ու ստեղծել են ուզբեկներին»,- նշել է Սմոլինը։ Նույնը, նրա խոսքով, արվել է ադրբեջանցիների նկատմամբ։
«Կոմունիստական կուսակցության հիմնական խնդիրն էր Ռուսական կայսրության հսկայական տարածքը ազգային «բնակարանների» բաժանել։ Սա ստեղծեց հսկայական խնդիրներ, որոնք կործանեցին մեր երկիրը», - ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում
Ավելացնել նոր մեկնաբանություն