Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ։
Ավելի վաղ Լոռու մարզպետի աշխատակազմը հորդորել էր վանաձորցիներին «խուճապի չմատնվել»՝ պարզաբանելով, որ այսօր Վանաձորում պայթյունի նմանվող ձայնը ավիացիոն ուսումնավարժանքի ընթացքում է հնչել:
«Այսօր Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որն անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում: Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք», - ասվում էր մարզպետի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Ավելացնել նոր մեկնաբանություն