000

Արհեստածին Ադրբեջանն Արթիկը և Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական՝ Հայաստանն ու հայոց պատմությունը զավթելու նպատակով

Ադրբեջանը կոնկրետ քայլերով խորացնում է Հայաստանի զավթման իր ծրագիրը։

Երեկ իշխանական «Baku TV» հեռուստաընկերությամբ ՀՀ Շիրակի մարզում գտնվող հայոց հինավուրց Հառիճավանքը ներկայացված է որպես Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք։ Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Պատկերացնու՞մ եք՝ ինչ աստիճան է խորացրել զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, այսինքն՝ հերիք չէ 5-րդ դարում գոյություն է ունեցել «Ադրբեջան» պետություն, դեռ մի հատ էլ քրիստոնեական վանքեր ու եկեղեցիներ են ունեցել։

Այդ տեսանյութում հորինված է մի ամբողջ կեղծ պատմություն, թե իբր Հայաստանի Արթիկ համայնքը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի մաս է։

Տեսանյութը հիմնված է հայերի «ջարդարար» լինելու կեղծ պատմությունների վրա, թե իբր «Հայաստանում պետք է բնակեցվեն արևմտյան ադրբեջանցիներ», որի իրական նպատակը հայոց հազարամյա պատմության ու Հայաստանի զավթումն է։

Ցուցադրված է ադրբեջանական իշխանության ոչ միայն հայատյաց, այլ նաև քրիստոնեատյաց քաղաքականությունը։

Այս պայմաններում հավատալ, թե Ադրբեջանի իշխանությունն ունի Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրություն, պարզապես իրավիճակին չտիրապետելու արդյունք է կամ հետապնդում է կոնկրետ քաղաքական նպատակներ»,- գրել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն