Submitted by detq-editor on
դետք

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ապատեղեկատվության դեմ պայքարում․ Ֆահրեթթին Ալթուն

«Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի իրավական պայքարին ապատեղեկատվության դեմ պայքարում»,- այս մասին հայտնել է  Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Նա նշել է, որ այդ հարցում աշխատում է Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ համակարգմամբ: 

Ֆահրեթթին Ալթունը նաև ընդգծել է, թե իբրև Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ այսօր տարբեր հարթակներում տարվում են ապատեղեկատվության և զրպարտության արշավներ:

«Մենք կշարունակենք միասին պայքարել այդ ապատեղեկատվության դեմ և հանուն ճշմարտության»,- ասել է թուրք պաշտոնյան։

#Դետքի_հետագծով

Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին գրեթե բոլոր ոլորտներում՝ տեղեկատվական քարոզչությունից մինչև պաշտպանական։

Ավելացնել նոր մեկնաբանություն