1

Մինչ Ադրբեջանը բանակցում էր թվացյալ խաղաղության մասին, հայերի հանդեպ ատելության քարոզը որևէ ակնթարթ չէր դադարում․ ադրբեջանագետ

Մինչ Ադրբեջանը բանակցում էր տարբեր հարթակներում թվացյալ խաղաղության մասին, հայերի հանդեպ ատելության քարոզը որևէ ակնթարթ չէր դադարում։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Քանի որ մասնագիտության բերումով շատ եմ առնչվում պետական մակարդակով Ադրբեջանում հայերի դեմ քարոզվող ատելության դրսևորումների հետ, ցանկանում եմ մի ուշագրավ մեջբերում անել Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Էլման Մամեդովի՝ անցած տարվա մայիսի 11-ին արված հայտարարությունից։ Նա մասնավորապես ասել էր․
«Այսինքն, եթե նույնիսկ ստորագրեն «խաղաղության համաձայնագիր» կոչվող փաստաթուղթը, չեն հարգի դրա պահանջները, մինչև նրանք ամբողջովին չոչնչացվեն և չփշրվեն։ Հայերի հետքը, ծագումը, արմատները պետք է մաքրել ողջ Հարավային Կովկասից․․․ Անընդհատ պետք է տրորել, «երկաթե բռունցքը» գլխներին լինի, գլուխը բարձրացնելուն պես գլխներին խփի։ Այլ կերպ հնարավոր չէ։ Եթե հայերի հետ նորմալ մարդու նման պահես վարքագծի կանոնները, նրանք կատաղում են, դուրս են գալիս իրենց սահմաններից, պատրաստվում ու անում են այն, ինչ գիտեն․․․»։

Ինչո՞ւ եմ մեջբերել անցած տարվա հայտարարություն, որ ևս մեկ անգամ ակնհայտ լինի, որ մինչ Ադրբեջանը բանակցում էր տարբեր հարթակներում թվացյալ խաղաղության մասին, հայերի հանդեպ ատելության քարոզը որևէ ակնթարթ չէր դադարում, մինչ մեր իշխանությունները համակեցություն ու զիջողականություն են քարոզում, Ադրբեջանում մեր հետքը վերացնելու մասին կոչեր են հնչում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ կառուցվող խաղաղության մասին․․․»,- գրել է ադրբեջանագետը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները