Ե՛վ Բաքվի, և՛ Անկարայի խոսույթներում կարմիր թելի պես անցնում է Հայաստանի կողմից ընտրվելիք «ճիշտ ճանապարհի» կարևորությունը․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ ««Կան որոշ երկրներ, որոնք ցանկանում են Հայաստանը պրոքսի պետություն դարձնել։ Եթե Հայաստանն այդ ճանապարհն ընտրի, ապա ինչպես 44-օրյա գործողության ժամանակ շատ լուրջ վնաս կրեց և գին վճարեց, նույն ձևով պատմությունը կկրկնվի», երեկ նման հայտարարություն էր արել Թուրքիայի ՊՆ նախկին նախարար Հուլուսի Աքարը, որն այցով գտնվում է Բաքվում։
Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին սպառնալից հայտարարությունն է, բայց այստեղ ուշագրավ է, որ և՛ Բաքվի, և՛ Անկարայի խոսույթներում կարմիր թելի պես անցնում է Հայաստանի կողմից ընտրվելիք «ճիշտ ճանապարհի» կարևորությունը, դա, ըստ էության, մի ճանապարհ է, որը մեզ համար գծել են հակառակորդները, որը փաստացի հայոց պետականության կործանումն է, այդ ճանապարհին մենք կմոռանանք Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանությունը, չենք նայի Արարատ սարին, չենք խոսի Արցախից, չենք զինվի, չենք պայքարի, կհրաժարվենք մեր ես-ից ու ինքնությունից, կզիջենք մեր կենսական իրավունքներն ու շահերը, դե էլ դրա տակ ի՞նչ է մնում, հենման ու պայքարի ի՞նչ կռվան է մեզ մնում․․․»։
Ավելացնել նոր մեկնաբանություն