«Շատ բան է փոխվել թե՛ իմ մտածելակերպում, թե՛ վերաբերմունքում»․ նորակոչիկների առօրյան ուսումնական զորամասում
Պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարը ռեպորտաժ է պատրաստել նորակոչիկների առօրյայի մասին։ Նրանք ծառայության առաջին օրերն են անցնում ուսումնական զորամասում:
«Մինչև գալս չէի պատկերացնում, որ այսքան բան կփոխվի: Շատ բան է փոխվել թե՛ իմ մտածելակերպում, թե՛ վերաբերմունքում: Համազգեստը կրում ենք՝ հասկանալով, թե ինչ համազգեստի մեջ ենք»,- ասում է նորակոչիկ Արեգ Խուրշուդյանը:
Իսկ նորակոչիկ Արեգ Սերոբյանն ասում է. «Այստեղ հասկանում ես, որ քո ծառայությունը վերացական ինչ-որ բանի համար չէ, այլ մեր հայ ազգի, բանակի ուժեղ լինելու համար է:
Ամեն անգամ, երբ ծնողներիս հետ խոսում եմ, ասում եմ՝ շատ լավ եմ, որովհետև, իրոք, լավ եմ: Բոլոր իմ զինծառայակիցների հետ մտերմացել եմ, երևանյան բարբառը մոռացել եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Ավելացնել նոր մեկնաբանություն