Իջևան-Ղազախ հատվածում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:
Ավելացնել նոր մեկնաբանություն