001

Սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը շարունակելու է թիրախավորել ՀՀ տարածքը, քանի որ թղթով իրեն սահմանափակելու շահագրգռվածություն այլևս չունի․ ադրբեջանագետ

Ալիև-Փաշինյան համագործակցությունը՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության և պետության շարունակվում է։ Այսօր (փետրվարի 1-ին - խմբ․) Ալիևը հայտարարել է, որ որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կարող է կնքվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Փաստացի, Սահմանադրության փոփոխությունից հետո, Ալիևն ունենալու է խաղաղության միակողմանի պայմանագիր, Հայաստանը զրկվելու է իր կռվաններից, իսկ Ադրբեջանը շարունակելու է թիրախավորել ՀՀ տարածքը, քանի որ որևէ թղթով իրեն սահմանափակելու շահագրգռվածություն այլևս չունի։

Հետաքրքիրն այն է, որ նույն Ադրբեջանի նախագահականի կայքում կա հետևյալ գրառումը․ «Ցավոք, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության առաջին որոշումներից մեկը չափազանց ծանր պատմական պայմաններում՝ հայկական զինուժի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկական զտումների և սեփական պետություն ստեղծելու նրանց տարածքային հավակնությունների համատեքստում, եղել է Երևանի հանձնումը` Հայաստանին որպես մայրաքաղաք: Պատմական այս մեծ սխալը ճանապարհ բացեց ադրբեջանական ժողովրդի կյանքում հետագա ողբերգությունների և հայության կողմից մշտական էքսպանսիայի համար։

1991 թվականի հոկտեմբերի 18-ին ձեռք բերելով պետական անկախություն՝ Ադրբեջանը իրեն հռչակեց Ժողովրդավարական Հանրապետության իրավահաջորդը՝ ցույց տալով իր հավատարմությունը պետականության հնագույն ավանդույթներին․․․»։

Իսկ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում գրված է․ «1918 թվականի մայիսի 28-ին մահմեդական աշխարհում առաջին խորհրդարանական ժողովրդավարությունը՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, հիմնադրվեց Անկախության մասին հռչակագրի ընդունմամբ: Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ինքնիշխան տարածքը կազմում էր 114 հազար քառակուսի կիլոմետր»։

Ադրբեջանի պայմանների կատարումը խաղաղության հանգեցնելու որևէ շանս չեն թողնում, Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց Ադրբեջանը սկսեց Հայաստանը կոչել «Արևմտյան Ադրբեջան»՝ դնելով նոր ագրեսիայի քարոզչական հիմքերը։ Միայն հակառակորդի հետ ուղիղ համագործակցության մեջ գտնվողները կարող են այսքանից հետո առաջ տանել ադրբեջանական պահանջների ցուցակի կատարման օրակարգը․․․

Իմացեք, որևէ պայմանագիր չի կնքվելու, այս գործընթացի նպատակը Հայաստանին ու հայ ժողովրդի դիմադրության կռվաններից զրկելն է․․․»,- գրել է ադրբեջանագետը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները