Վաղը կավարտվի Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը
Փետրվարի 6-ին՝ ժամը 08։00-ին, կավարտվի Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նշենք, որ փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվելու։ Հունվարի 9-ին ավարտվել է նախագահական թեկնածությունների առաջադրումը։ Ընտրությանը կմասնակցի 7 թեկնածու։
Թեկնածուներն են․
- «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահ Իլհամ Ալիև
- «Մեծ հիմնադրում» կուսակցության նախագահ Ֆազիլ Մուստաֆա
- Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջ
- «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաև
- «Համայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Գուդրեթ Հասանգուլիև
- Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Ֆուադ Ալիև (նա ընտրություններին մասնակցելու է որպես անկախ թեկնածու)
- «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ռազի Նուրուլլաև:
Ավելացնել նոր մեկնաբանություն