Submitted by A.Gevorgyan on
hyuj

Վաղը կավարտվի Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Փետրվարի 6-ին՝ ժամը 08։00-ին, կավարտվի Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Նշենք, որ փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվելու։ Հունվարի 9-ին ավարտվել է նախագահական թեկնածությունների առաջադրումը։ Ընտրությանը կմասնակցի 7 թեկնածու։ 

Թեկնածուներն են․  

  1. «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահ Իլհամ Ալիև
  2. «Մեծ հիմնադրում» կուսակցության նախագահ Ֆազիլ Մուստաֆա
  3. Սոցիալական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Զահիդ Օրուջ
  4. «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաև
  5. «Համայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Գուդրեթ Հասանգուլիև
  6. Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախկին ղեկավար Ֆուադ Ալիև (նա ընտրություններին մասնակցելու է որպես անկախ թեկնածու)
  7.  «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ռազի Նուրուլլաև:

Add new comment