Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատներն անցկացրել են հատուկ մարտավարական վարժանք
Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատներն ու ստորաբաժանումներն անցկացրել են հատուկ մարտավարական վարժանք։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2024 թվականի նախապատրաստական պլանի համաձայն՝ հատուկ նշանակության ջոկատների ու ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի է ունեցել «սաստիկ ցրտերի պայմաններում մարտական գործողություններ» թեմայով հատուկ մարտավարական վարժանք։
Հատուկ մարտավարական վարժանքի ընթացքում հատուկ նշանակության ջոկատները տարածքի մոդելի վրա հստակեցրել են առաջադրանքները և կատարել մարտավարական տեղաշարժեր բարձր լեռնային գոտում ու սաստիկ ցրտի պայմաններում։
Կատարվել են պայմանական հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու, հենակետ գրավելու, առաջին բուժօգնություն ցուցաբերելու և վիրավորներին մարտադաշտից անվտանգ տարհանելու առաջադրանքները։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը «խաղաղության» օրակարգին զուգահեռ բացահայտ պատրաստվում է, պարբերաբար զորավարժություններ անցկացնում, վարժանքներ, առաջադրանքներ և փորձառություն ձեռք բերում։
Ավելացնել նոր մեկնաբանություն